Четверг, 28.03.2024, 11:23
Приветствую Вас Гость | RSS
A R M mp3 . do . am
Главная » Статьи » Երաժշտական գրականություն

В категории материалов: 1
Показано материалов: 1-1

Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам

Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը: Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան: Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը: Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա` ուսումը շարունակելու: Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր... 
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի: Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը: 
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: 
Նա հիանալի երգում էր, եւ պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»: 
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաեւ այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը: 
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին` եպիսկոպոս ձեռնադրվելու: Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ` Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու: Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը: Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք` կերգեմ»: 
Եվ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական` առանց որեւէ բառ հասկանալու: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին: 
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ: 
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան եւ տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը: Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ:
Երաժշտական գրականություն | Просмотров: 1823 | Добавил: Armmp3 | Дата: 03.12.2009 | Комментарии (0)

Մուտք
Օրացույց և ժամ
Լսեք երգ
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Փնտրել mp3
Գովազդ
Категории раздела
Երաժշտական գրականություն [2]

ARMmp3.do.am © 2024
Бесплатный конструктор сайтов - uCoz